Աշխարհի ամենաճշմարտախոս մարդը

(«Մյունխհաուզենի արկածները» գրքից)

Երկար քթով մի փոքրիկ ծերուկ, բուխարու առաջ նստած, պատմում էր իր արկածները։

Լսողները նրա երեսին ծիծաղում էին.

– Ա՜յ քեզ Մյունխհաուզեն, ա՜յ քեզ բարոն։

Բայց ծերուկը նրանց չէր էլ նայում։ Նա հանդարտ շարունակում էր պատմել, թե ինչպես է թռել լուսին, ինչպես է ապրել երեքոտանի մարդկանց մեջ, թե ինչպես իրեն մի մեծ ձուկ կուլ է տվել, ինչպես է գլուխը կտրվել։

Սի անգամ ինչ-որ մի անցորդ լսեց, լսեց նրան ու հանկարծ բացականչեց. – Ա՜յդ բոլորը սուտ է։ Այնպիսի բաներ չեն եղել։

Ծերուկը դեմքը խոժոռեց եւ ծանր ու մեծ պատասխանեց.

– Այն բոլոր կոմսերը, բարոնները, իշխաններն ու սուլթանները, որոնց ես պատիվ եմ ունեցել լավագույն բարեկամներ անվանել, միշտ ասում էին, որ ես աշխարհիս ամենաճշմարտախոս մարդն եմ։

Շրջապատողներն ավելի բարձր հռհռացին։

– Մյունխհաուզենը ճշմարտախոս մարդ է։ Հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛…

Իսկ Մյունխհաուզենը, նրանց վրա ուշադրություն չդարձնելով, շարունակում էր պատմել, թե ինչպես եղջերվի գլխին մի հրաշք-ծառ էր աճել։

– Ծա՞ռ… եղջերվի գլխի՞ն…

– Այո, բալի ծառ, իսկ ծառի վրա՝ բալ… Հյութալի, քաղցր բալ…

Այդ բոլոր պատմվածքները տպված են այստեղ, այս գրքում` «Մյունխհաուզենի արկածները»։ Կարդացե՛ք եւ ինքներդ դատե՛ք,

աշխարհում բարոն Մյունխհաուզենից ավելի ճշմարտախոս մարդ եղե՞լ է արդյոք։

Հարցեր եւ առաջադրանքներ

1. Նկարագրի՛ր եւ բնութագրի՛ր Մյունխհաուզենին:

Երկար քթով ծերուկ էր, որը մտածոմ է, թե աշխարհի ամենաճշմարտախոս մարդն է։

2. Քեզ ծանոթ ո՞ր հերոսին կնմանեցնես նրան, ինչու՞։

Ես կնմանեցնեի Բուռատինոյին, որովհետև նրանք երկուսն էլ երկար քիթ ունեն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *