Archive | May 15, 2023

Լինում է, բայց չի լինում

Լինում է, չի լինում, մի երեխա է լինում։ Նա ապրում է մի քաղաքում, որտտեղ մարդիկ անհասկանալի էին խոսում։Առավոտյան նա գնում է դպրոց և լսում որ ուսուցչուհին ասում է չորեքշաբթի մենք ճամբորդություն ունենք, բայց չունենք։ Եվ այսպես բոլորը այդպես էին խոսում։ Մի օր այդ քաղաք մի այլ քաղաքացի եկավ նա ոչինչ չեր հասկանում, բայց ժպտում էր ու հեռանում։Ես խղճացի նրան և սովորեցրեցի մեր լեզուն։

Հայր Բոնամիի հեքիաթը

Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ

Հայր Բոնամին գիտեր-չգիտեր, ընդամենը մի հեքիաթ գիտեր: Ամեն օր նա այդ հեքիաթն էր պատմում եւ այնքան էր պատմել, որ բոլորս արդեն անգիր էինք արել: Հեքիաթը որսորդների մասին էր եւ այնքան զվարճալի էր, որ լսողը ծիծաղից թուլանում էր:

Ահա այդ հեքիաթը:

Լինում են, չեն լինում, երկու որսորդ են լինում: Օրերից մի օր, սովորականի պես, շներին առաջ են անում ու գնում որսի: Էս շներից մեկը սատկած է լինում, մյուսի բերանում էլ իսկի շունչ չի լինում: Գնում են, գնում, հասնում են մի անտառ: Էս անտառում ոչ ծառ է լինում, ոչ էլ թուփ: Հանկարծ դիմացի թփից մի նապաստակ է դուրս գալիս, կանգնում որսորդների առաջ, բայց սրանք ոչ մի նապաստակ էլ չեն տեսնում: Թր՜ըխկ, թր՜ըխկ… Կրակում են, նապաստակին սպանում, ուրախանում:

Ու շվարում կանգնում են. չգիտեն, թե ինչ անեն:

– Հասկացա՜,- բացականչում է նրանցից մեկը: – Հրե՜ն, էն դղյակը տեսնո՞ւմ եք, գնանք այնտեղ:

Գնում են: Մոտենում են թե չէ՝ տեսնում են դղյակի պատերի բոլոր քարերը դես ու դեն են շաղ տված. դղյակ մի ասա, մի ավերակ ասա:

Թա՜կ, թա՜կ… Թակում են դղյակի դուռը, հետն էլ գոռում. «Ա՜յ մարդ, դուռը բաց արա, մենք գիտենք, որ դու կաս, բայց հիմա այդտեղ չես»:

Դուռը բացում է մի մորուքավոր: Էս մորուքավորի մորուքը էնքան երկար է լինում, որ մինչեւ գետին էր հասնում: Բայց մորուքի մեջ ոչ մի մազ չի լինում:

– Ի՞նչ եք ցանկանում, բարի պարոններ,- հարցնում է նա:

– Մի նապաստակ ենք սպանել, ուզում ենք տապակել, բայց նապաստակ չունենք:

– Ի՜նչ եք ասում,- պատասխանում է մարդը: – Դե լավ, նե՜րս համեցեք: Ես էլ մի մեծ կաթսա ունեմ: Կաթսաս անտակ է, տակն էլ տակից պոկված է: Բայց ոչինչ, նապաստակը բերեք, կկտրատենք, կլցնենք մեջը: Մսի կտորները կթափվեն, մսաջուրը կմնա:

Այսպես, ամեն օր, հայր Բոնամին մեզ պատմում էր իր այս հեքիաթը, եւ դա շատ զվարճալի էր:

Հարցեր եւ առաջադրանքներ

1. Հեքիաթից դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

դղյակ – պալատ, ավերակ-կիսաքանդ շենք

2. Ինչի՞ մասին էր Հայր Բոնամիի հեքիաթը:

Հեքյաթը երկու որսորդի մասին է, ովքեր մի օր որոշոմ են գնալ որսի։

3. Նշված բառերն ու արտահայտությունները փոխարինի՛ր ուրիշ բառերով ու արտահայտություններով:

Հայր Բոնամին մի ծիծաղաշարժ պատմություն գիտեր:

Հայր Բոնամին մի զվարճալի պատմություն գիտեր:

Որսորդները շվարել կանգնել էին ապարանքի մոտ:

Որսորդները զրմաած կանգնել էին դղյակի մոտ:

Նրանք թակեցին խորտակված դղյակի դուռը:

նրանք ծեծեղին կիսաքանդ պալատի դուռը

3. Հայր Բոնամիին կարո՞ղ ես նկարագրել:

Հայր բոնամին շատ բարի, զվարճալի պատմություներ պատմող մի ծերուկ էր

4. Սուտլիկ որսկանն ի՞նչ կասեր, եթե լսեր հայր Բոնամիի հեքիաթը:

Սուտլիկ որսկանը կասեր, որ սա նման է իր հեքյաթին

6. Հորինի՛ր.

Լինում է, բայց չի լինում …

Լինում է, չի լինում, մի երեխա է լինում։ Նա ապրում է մի քաղաքում, որտտեղ մարդիկ անհասկանալի էին խոսում։Առավոտյան նա գնում է դպրոց և լսում որ ուսուցչուհին ասում է չորեքշաբթի մենք ճամբորդություն ունենք, բայց չունենք։ Եվ այսպես բոլորը այդպես էին խոսում։ Մի օր այդ քաղաք մի այլ քաղաքացի եկավ նա ոչինչ չեր հասկանում, բայց ժպտում էր ու հեռանում։

1. Լուծի՛ր խնդիրները։

Ա․ Եվան հեքիաթների գիրքը սկսեց կարդալ ապրիլի 3-ին և այն վերջացրեց մայիսի 2-ին։ Քանի՞ էջանոց էր այդ գիրքը, եթե Եվան կարդում էր ամեն օր, օրական 4 էջ։

Լուծում

Ապրիլի 3-ից մինչև մայիսի 2-ը  30 օր է։

30×4=120 էջ

Պատ․՝120

Բ․ Ռազմիկը խնդրագրքի խնդիրները սկսեց լուծել մարտի 27-ից և ավարտեց ապրիլի 10-ին։ Քանի՞ խնդիր լուծեց Ռազմիկը, եթե նա օրական լուծում էր 10 խնդիր։

Լուծում

Մարտի 27-ից ապրիլի 10-ը 15 օր է

15×10=150

Պատ․՝150

Գ․ Տիգրանը, օրական կարդալով 5 էջ, ապրիլի 7-ին սկսեց կարդալ Ամեն ինչ տիեզերքի մասին հանրագիտարանը և այն ավարտեց մայիսի 12-ին։ Քանի՞ էջից էր բաղկացած հանրագիտարանը։

Լուծում

Ապրիլի 7 -ից Մայիսի 12-ը 36 օր է

30×5+6×5=180

Պատ․՝180

Դ․ Ալեքսանդրը, ապրիլի 4-ից սկսած․10 օր շարունակ,  ամեն օր լուծեց 7 խնդիր։ Ընդամենը քանի՞ խնդիր լուծեց Ալեքսանդրը։

Լուծում

7×10=70

Պատ․՝70

2 Գուշակի՛ր՝ ինչ թիվ եմ։

Երկնիշ եմ, կենտ եմ, պատիկ եմ 7-ին, թվանշաններիս գումարը 3 է։

Պատ․՝21

Երկնիշ եմ, զույգ եմ, պատիկ եմ 20-ին, թվանշաններիս գումարը 4 է։

20 40 60 80

Պատ․՝40

Եռանիշ եմ, կլոր եմ, հարյուրավորս 2 է, թվանշաններիս գումարը 7 է։

Պատ․՝250

Քառանիշ եմ կլոր եմ, բաժանվում եմ 100-ի, թվանշաններիս գումարը 1 է։

Պատ․՝1000

3.Որոշի՛ր յուրաքանչյուր առարկայի արժեքը։

Լուծում

Ռետին-100 դրամ

Մկրատ-350 դրամ

Քանոն-100 դրամ

Պատ․՝100 դրամ 350 դրամ 100 դրամ

Ինչքա՞ն գումար է հարկավոր յուրաքանչյուր առարկայից մեկական գնելու համար։

Լուծում

100+100+350=550

Պատ․՝550

Ինչքա՞ն գումար է հարկավոր յուրաքանչյուր առարկայից տասական գնելու համար։

Լուծում

100×10+100×10+350×10=5500

Պատ․՝5500