Եղանակ

Եղանակը մթնոլորտի տարբեր վիճակներն է` ամպամած կամ պարզ երկինք, անձրև, քամի, ձյուն կամ կարկուտ, շոգ կամ ցուրտ: Կլիման կարևոր ազդեցություն ունի մարդու կյանքի վրա:

 Եթե անսպասելի փոխվում է եղանակը, փոխվում է ամեն ինչ` բերքից մինչև ամառային հանգիստ, որոնք եղանակի նման կարող են փչանալ: Ամենասարսափելին տարերային աղետներն են՝ ջրհեղեղ, սողանք, փոթորիկ, երաշտ:  Գիտնականները կարող են կանխատեսել բնության այս կամ այն երևութը ընդամենը մի քանի օր առաջ, իսկ եղանակը կարող է փոխվել մի քանի ժամում:

Եղանակային դիտումները կատարվում են օդերևութաբանական կայաններում տեղադրված սարքերով։                     Տեղեկությունները   ստացվում  են  Երկրի  արհեստական արբանյակներից   և ծովերում ու օվկիանոսներում գտնվող նավերից։ Բոլոր ցուցանիշները համադրելով՝ եղանակը կանխատեսվում է և ամեն   օր  ռադիոյովհեռուստատեսությամբ, օրաթերթերով, նաև Ինտերնետով հաղորդվում է մեզ:

Ինչպե՞ս կանխատեսել եղանակը, երբ ինտերնետ չկա:

Հնում մարդիկ եղանակը կանխատեսում էին տարբեր նշանների օգնությամբ, օրինակ` ամպերի ձևով կամ կենդանիների վարքով:

օրինակ`

Երբ կատուն քնած է՝ թաթերը մարմնին կպցրած, ապա նշանակում է, որ ցրտեր են սպասվում: Եթե կատուն քնած է փորի վրա պառկած, ապա կարելի է ենթադրել, որ տաք օրեր են սպասվում: Երբ կատուն փորձում է մեջքը տաքացնել, անձրևներ են սպասվում, իսկ երբ կատուն սկսում է եղունգները քսել հատակին, պետք է քամոտ եղանակ սպասել:   

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *