Ազգային TV

Ինչպես ներկայացրեցինք մեր նախորդ եթերներից մեկում, Բարեկենդանի ծեսին, որը նախորդում էր Սուրբ  Զատիկին, հայ ժողովրուրդը Բարեկենդանի առաջին օրերին պատրաստում էր գաթա եւ հալվա, իսկ երեկոյան, պարտադիր ուտում էին թանապուր կամ  խաշիլ ։ Այսօր մենք կպատրաստենք հայկական ավանդական խոհանոցի զարդերից մեկը՝
Ըստ ավանդության 

Թանապուրը մաս կը կազմէ Սուրբ Յարութեան տօնին նախորդող խթման ընթրիքին։ ժամանակին Տիգրանակերտի մէջ եթէ զատկուան գիշերը մածուն չկար, թանապուրը կը պատրաստէին կաթով, որպէսզի անիկա անպակաս ըլլար աւանդական սեղանէն։

Արեւմտահայաստանի գաւառներու գիւղական շրջաններու աշխատանքային կերակուրը եղած է թանապուրը, որ հողէ ամաններու կամ կուժերու մէջ լեցուած կը տարուէր դաշտ։

Հայաստանի տարածքին թանապուրը ծանօթ է նաեւ սպաս անունով։ 

Հայաստանում տարբեր տարածաշրջաններում թանապուրը ընդունված է եփել տարբեր ձեւերով եւ համեմել տարբեր կանաչիներով, անգամ եփում  են կոլոլակով կամ բազուկի թեւերով։ 

Մենք կպատրաստենք ավանդական տարբերակներից ձավարով եւ համեմով թանպուր։ Որի համար մեզ անհրաժեշտ է՝

  • մածուն 1,5 լ
  • թթվասեր 200գ
  • 2 հավկիթ
  • 2 ճաշի գդալ ալյուր
  • 1,5 լ եռացրած ջուր
  • կարագ 50գ

Բուն բարեկենդանի օրը ընդունված էր երեկոյան խաշած ձու ուտել՝ այդպիսով փակելով խրախճանքը։

Բերաններս փակում ենք սպիտակ ձվով։
Աստված արժանացնի կարմիր ձվով բաց անելու։Այժմ սկսված է Մեծ Պահքը։Մեծ Պահքի շրջանը նախորդում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնին և տևում 48 օր։ Պահքի ժամանակ քրիստոնյաները պետք է հրաժարվեն կենդանական ծագում ունեցող բոլոր կերակուրներից (մսեղեն, կաթնեղեն, ձկնեղեն, ձու)։ Պետք է հեռու մնալ մոլորություններից (ծխախոտ, ոգելից խմիչք, որկրամոլություն, ագահություն, եսասիրություն)։ Հրաժարվել գանգատներից, տրտունջներից, նախանձից, հպարտությունից, վեճերից։
Սակայն կարծիք կա , որ սպասը մինչ օրս էլ ուտում են ինչպես պահքի ժամանակ, այնպես էլ տարվա ցանկացած եղանակի, քանի որ այն դժվար չէ պատրաստել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *