Ծիծեռնակին

Աթաբեկ Խնկոյան

Դու կապուտակ ծովով արի,

Թեթև, թեթև թևով արի,

Ծովի փրփուր լանջով արի,

Գարնան երգով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,

Արի, արի, գարուն դու բեր։

Սևիկ – մևիկ աչիկ ունես,

Մկրատաձև պոչիկ ունես,

Ծովի փրփուր լանջով արի,

Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,

Արի, արի, գարուն դու բեր։

 Ծիծեռնակով գարուն կգա,

Առանց ծիծեռ գարուն չկա,

 Ծովի փրփուր լանջով արի,

Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,

Արի, արի, գարուն դու բեր։

Հարցեր և առաջադրանքներ

  • Նկարագրի՛ր ծիծեռնակի գալն՝ ըստ բանաստեղծության:

Կապուտակ ծովով է գալիս, գարնան շնչով կանչով է գալիս։

  • Նկարագրի՛ր այս բանաստեղծության ծիծեռնակին:

սիրուն , սևիկ աչիկներով, մկրատաձև պոչիկով։

  • Ինչպե՞ս ես հասկանում.

Դու կապուտակ ծովով արի – Գարնան շնչով կանչով արի ։

դու պարզ ծովով արի, ավետաբեր գարնանը արի։

  • Ծիծեռնակների մասին 10 փաստ առանձնացրո՛ւ և որևէ ձևով (ռադիոնյութ, տեսանյութ, սալիկահանդես) ներկայացրո՛ւ բլոգումդ:

Եթե ծիծեռնակները բարձր են թռչում ուրեմն արևոտ օր է սպասվում,իսկ եթե ցածր են թռչում, ուրեմն օրը անձրևոտ է լինելու։

2. Բույնը ափսեանման է,սարքում է ցեխից և ամրացնում ժայռերին,շենքերի պատերին,տանիքների անկյուններում և կամուրջների տակ։

3. Տները կառուցում են տարբեր ճյուղերից և իրենց թուքով ճյուղերը իրար ամրացնում։

4. Մայիս-Հունիս ամիսներին դնում է 4-6 սպիտակ կարմրագորշ ձվեր։

5. Սնվում է հիմնականում միջատներով, որոնց որսում է թռիչքի ընթացքում։

6. Կան ծիծեռնակի 179 տեսակ,Հայաստանում կան 5 տեսակներ օրինակ՛ քաղաքային,ժայռային,գյուղական,առափնյա և շիկագոտի։

7. Վերադառնում են Մարտ-Ապրիլ ամիսներին։

8. Կառուցվածքով թռչուններ են։Կտուցը թույլ է,հիմքում լայն,բերանի բացվածքը՛մեծ,թևերը՛ նեղ,երկար մկրատաձև պոչ,ոտքերը ու մատները ՛ թույլ զարգացած։

9. Ձմռանը նրանք թռչում են տաք երկրներ և երբ մեզ մոտ եղանակը տաքանում է նրանք վերադառնում են։

10. Թռիչքը սահուն է ՛ թևերի արագ թափահարումով։

  •  Հորինի՛ր. «Գարուն բերող ծիծեռնակը»։

Լինում է, չի լինում, մի ծիծեռնակ է ծնվում։ Նրան անվանում են Գարուն բերող ծիծեռնակ որովհետև, երբ նա գալիս էր գարուն էր բերում։Երբ մարդիկ նրան տեսնում են հասկանում են Գարուն է մոտենում։Երեխաները ծիծեռնակ էին նկարում և հորինուկներ հորինում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *