Թռչունի մտածմունքը

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ



Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կլոր էր անվերջ,
Կեղևը` կապույտ։

Նրանից հետո աչքս բաց արի
Մի փոքրիկ բնում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,

Ու մայրս է շինում։

Մի օր էլ, բնից գլուխս հանած,
Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,
Մեր բունը վրեն։

Հիմի թռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
Ամեն տեղ գընում,
Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—
Էլ չեմ հասկանում։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր.

Հարդ-չոր խոտ, աշխարհքը-ամբողջ, շինել- պատրաստել։

  • Ինչի՞ մասին է բանաստեղծությունը: Պատմի՛ր:

Բանաստեղծությունը ներկայացնում է, որ ինչքան էլ ուզենաս երբեք չես կարողանա ճանաչել ամբողջ աշխարհը։

  • Նշի՛ր  քեզ դուր եկած քառատողը և նկարի՛ր:Հիմի թռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,Ամեն տեղ գընում,Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—Էլ չեմ հասկանում։
  • Քո կարծիքով ինչի՞ց է շինված աշխարհը: Պատմի՛ր աշխարհի մասին:
  • Իմ կարծիքով աշխարհը հողից է շինած։
  • Կարդա՛ բանաստեղծությունը կամ բերանացի ասա: Տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր:
  • Թռչունին նամակ գրիր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *