Տարօրինակ բառեր

Լինում է, չի լինում, մի տղա է լինում ։ Նա շատ հեքիաթասեր է լինում և ամեն գիշեր մի երազ է տեսնում։ Մի անգամ նա այսպիսի երազ է տեսնում․ նրա երազում գալիս է մի մարդ, որը խոսելիս օգտագործում էր տարօրինակ բառեր։ Նա շատ էր վախեցել, որովհետև այդ մարդը կարծես այլմոլորակային լիներ, տարօրինակ տեսք ուներ։ Ի՞նչ է դուք չէիք վախենա, եթե մի մարդ ձեզ ասեր <<Ես եկել եմ որ ոք լեզու սովորե ու ուզեմ որ դու ի սուորեցես>>։Տղան վախից չգիտեր, թե ինչ աներ, իսկ այլմոլորակայինը նորից ասում էր <<Ես եկել եմ որ ոք լեզու սովորե ու ուզեմ որ դու ի սուորեցես>>։Հանկարծ տղան հիշեց, որ քնած է և արթնացավ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *